Բաժիններ՝

Դևիդ Բոուիի չհրատարակված կոմպոզիցիաներով երկու ալբոմ կթողարկվի 2020 թվականին

Բրիտանական Parlophone Records ձայնագրող ընկերությունը 2020 թվականին կթողարկի երգիչ Դեւիդ Բոուիի (1947-2016) ավելի վաղ չհրատարակված ստեղծագործություններով երկու ալբոմ: Այդ մասին ասված է ռոք-կատարողի պաշտոնական կայքում։

Is It Any Wonder անվանումը կրող ալբոմը ներառում է վեց թրեք: Դրանց թվում են՝ The Man Who Sold The World երգի ավելի վաղ չհրատարակված տարբերակը, որը BBC-ի եթերով տրվել է 1997 թվականին: Parlophone Records-ը կոմպոզիցիան թողարկել է հունվարի 8-ին՝ իրադարձությունը նվիրելով Բոուիի ծննդյան 73-ամյակին: Մնացած թրեքները, ձայնագրող ընկերության տեղեկատվության համաձայն, կդառնան այն հազվադեպ հանդիպող ձայնագրությունները, որոնք երգչի կողմից արվել են 1990-ական թվականներին:

Ընկերությունը դրանք թվային ձեւաչափով ներկայացնելու է իր պաշտոնական կայքում՝ շաբաթը՝ մեկական: Երկրորդ ալբոմի՝ ChangesNowBowie-ի, թողարկումը ստուդիան նշանակել է 2020 թվականի ապրիլի 18-ին՝ Երաժշտական խանութի միջազգային օրը: Ալբոմում տեղ կգտնի ինը կոմպոզիցիա, որոնք Բոուին ձայնագրել է 1996 թվականին Նյու Յորքի «Մեդիսոն սքվեր գարդեն»-ում համերգի փորձի ժամանակ: Ալբոմի շապիկին լինելու է ռոք-երաժշտի դիմանկարը, որը լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնի կողմից նույն թվականին արվել է Նյու Յորքում:

Բոուին բազմաթիվ երաժշտական պարգեւների դափնեկիր է, այդ թվում՝ հեղինակավոր Gremmy մրցանակի: BBC-ի կողմից անցկացված հարցման համաձայն, Բոուին Միացյալ Թագավորությունում ճանաչվել է «20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստը»: 2004 թվականին Rolling Stone հանդեսը նրան 39-րդ տեղն է հատկացրել «բոլոր ժամանակների ռոք-երաժշտության 100 մեծագույն կատարողների» վարկանիշում եւ 23-րդ տեղը՝ «բոլոր ժամանակների 100 մեծագույն վոկալիստների» վարկանիշում: Երգչի վերջին ալբոմը՝ Blackstar-ը, թողարկվել է 2016 թվականի հունվարի 8-ին՝ կատարողի ծննդյան օրը: Դրանից երկու օր անց՝ 2016 թվականի հունվարի 10-ին, երաժիշտը վախճանվեց կյանքի 70-րդ տարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս