Ես պատրաստ եմ մարզել «Բարսելոնան». Խավի
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին հաստատել է, որ պատրաստ է մարզելու կատալոնական ակումբը:
Այս մասին գրում է El Mundo Deportivo-ն: Կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստը շեշտել է, որ իր համար միշտ էլ երազանք է եղել մարզել «Բարսելոնան»:
«Ես պատրաստ եմ մարզել «Բարսելոնան», սակայն ունեմ գործող պայամանգիր «Ալ-Սադի» հետ և չգիտեմ ինչ կլինի ապագայում»,- ասել է նա:
Խավին իր գրեթե ամբողջ կարիերայում խաղացել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում: Մարզչական աշխատանքի անցել է 2019 թվականից և աշխատում է Դոհան ներկայացնող «Ալ-Սադ» ակումբում: