ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» ծրագիրը
Հայաստանի Հանրապետության բարձր տեխոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես և խոստացել էինք ՀՀ Բարձր տեխոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը։
Այսպիսով․
Եթե ունեք գաղափար, որի իրագործումը կարող է բեկումնային ազդեցություն ունենալ տնտեսության և մարդկանց կենսամակարդակի վրա արհեստական բանականության, նանոտեխնոլոգիաների, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, և այլ ուղղություններով՝ նորարարական մշակումների միջոցով, ապա կարող եք մասնակցել ծրագրին։ Կառավարությունը կտրամադրի աջակցություն գաղափարի իրագործման առաջնային փուլի համար։
Դրամաշնորհը նպատակ ունի աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։
Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։
Գործունեության ընթացքում մրցույթի հաղթողները կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։
Հավելյալ տեղեկատվության համար՝ http://www.bsc.am/…/New…/BSC-Idea-Business/BSC_HTI_Guide.pdf
Հայտերը կարող եք լրացնել այստեղ՝ https://forms.gle/P854LuGAg7gURerZ6
Դիմումների վերջնաժամկետ՝ 13 հունվար»,- գրել է նախարարը։