Բաժիններ՝

Իրանի հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել երկրում

ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմաննիի սպանությունը հաստատել են նաև Իրանում, երկրի Հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել երկրում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխեն Դավթյան-Գևորգյանը: «Ղասեմ Սոլեյմանին ոչ միայն Իրանի անվտանգության տեսակետից ամենակարևոր ստորաբաժանման ղեկավարն էր, բոլոր առանցքային ռազմական գործողությունների ղեկավարը Սիրիայում, Իրաքում ու բոլոր այն վայրերում, որտեղ Իրանը բացահայտ կամ գաղտնի ներգրավված էր որպես Իրանի աջակից պետությունների ու ուժերի պաշտպան։

Միաժամանակ, որպես Ղոդսի ստորաբաժանամն ղեկավար Սոլեյմանին ընդգրկված էր ԱՄՆ֊ի կողմից ահաբեկչական համարվող ցուցակում, նրա նկատմամբ պատժամիջոցները ներառում էին ֆինանսական սահմանափակումներից մինչև տեղաշարժի սահմանափակում ու սպանության նպատակադրում: ԱՄՆ֊ի կողմից ցմահ որակված այդ պատժամիջոցները Պենտագոնը բացատրում էր նրա «հեղափոխությունն արտահանելուն» միտված գործողություններով, Սաուդյան Արաբիայի՝ ԱՄՆ֊ում դեսպան Աբդել ալ֊Ջուբեյրի նկատմամբ իրականացված մահափորձը ղեկավարելով, Մերձավոր Արևելքի քարտեզի վերաձևմման ուղղված հետևողական քայլերով։

Այս ամենով պայմանավորված Սոլեյմանիի սպանությունը վաղուց ԱՄՆ֊ի թիրախում է ու նախկինում մի քանի անգամ նույնիսկ հայտարարվել է Սոլեյմաննի սպանության մասին, որ հետագայում բացահայտվել է որպես կեղծիք։ Սոլեյմանիի դերակատարությունը Իրանի անվտանգության տեսանկյունից ոչ միայն նրա հարուստ փորձառությունը, հմտությունն ու վարպետությունն է ռազմական գործում, այլ նաև վաղուց խորհրդանշական դարձած խարիզմատիկ կերպարն ու միֆական հզորությունն էր։

Սոլեյմանիի անվան շուրջ հյուսվող պատումները վաղուց դուրս էին եկել աշխարհիկ մարդու մասին պատումների տիրույթից ու նրան գերբնական, շիայական մարտիրոսված իմամներին բնորոշ վերերկրային հատկանիշներ էին վերագրում։ Օրվա ընթացքում Իրանում Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ կգումարվի՝ որոշելու Սոլեյմանիի սպանության պատասխանի ձևը, բնույթն ու ժամկետները, մինչ այդ արդեն և՛ Ալի Խամենեին, և բարձրաստիճան այլ գործիչներ ԱՄՆ֊ին խոստացել են հուժկու պատասխան»։

ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմաննիի սպանությունը հաստատել…

Gepostet von Anna Davtyan-Gevorgyan am Freitag, 3. Januar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս