«Իրանցի զորահրամատարի սպանությունը հանգեցնելու է Իրաք-ԱՄՆ հարաբերությունների ծայրաստիճան սրման». Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարծում եմ՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ Իրաքում զոհվելուց հետո, Իրանի առաջին քայլերից մեկը լինելու է իրաքյան իշխանությունների հետ ավելի սերտ համագործակցությամբ Իրաքից ԱՄՆ-ի զորքերի լիակատար դուրսբերմանը հասնելուն միտված քաղաքականությունը։

Ակնհայտ է, որ հենց իրաքցիները, մեղմ ասած, խանդավառված չեն իրենց երկրում ամերիկյան ներկայությամբ՝ բացառությամբ Քրդստանի տարածաշրջանի, որտեղ ԱՄՆ-ի դիրքերը շատ ավելի կայուն են և ամուր, ուստի այս հարցում Իրաքի իշխանությունները ստացել են լրացուցիչ կռվան՝ պահանջելու ԱՄՆ-ի զորամիավորումների ելքը այս երկրից։

Ոքան էլ պարադոքսալ թվա, իրանցի զորահրամատարի սպանությունը լարելու է ոչ միան Իրան-ԱՄՆ առանց այն էլ շիկացած հարաբերությունների մթնոլորտը, այլ նաև հանգեցնելու է Իրաք-ԱՄՆ հարաբերությունների ծայրաստիճան սրման»։

Կարծում եմ՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ Իրաքում զոհվելուց հետո, Իրանի առաջին քայլերից մեկը լինելու է իրաքյան…

Gepostet von Vardan Voskanyan am Freitag, 3. Januar 2020

Տեսանյութեր

Լրահոս