Բաժիններ՝

Բալետի պարուհիները բացահայտել են սնվելու գաղտնիքը. ինչպես լինել թեթև փետուրի նման

Բալետը յուրահատուկ ստանդարտների աշխարհ է։ Պարուհու քաշը հաշվարկվում է հատուկ բանաձևով, ինչը նշանակում է, որ այս մասնագիտությունն ունեցող կանայք միշտ պետք է համապատասխանեն պահանջներին։

Adme.ru-ն գրում է, որ առաջին հայացքից այդ պահանջները շատ դաժան են թվում, բայց սնվելու կանոնները, որոնց հետևում են բալետի պարուհիները, կարող են համապատասխանել նրանց, ովքեր հեռու են այս մասնագիտությունից, բայց ցանկանում են առողջ սնվել ու գեղեցիկ կազմվածք ունենալ։

Քչացրեք օգտագործվող սննդի քանակը։ Սկզբունքը շատ պարզ է՝ ուտել երկու անգամ քիչ։ Որպեսզի հարմարվելն ավելի հեշտ լինի, սկսեք սպասքը փոխելուց։ Մեծ սպասքը կարող եք փոխարինել բաժակով, որում մեծ քանակով սնունդ պարզապես չի տեղավորվի։

Կարդացեք նաև

Մի վախեցեք ածխաջրերից։ Սննդակարգից ածխաջրերի բացառումն ամենատարածված սխալներից է այն անձանց շրջանում, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Հենց ածխաջրերն են էներգիայի աղբյուր։ Այդ պատճառով ածխաջրերի բացակայությունը ոչ միայն մշտական թուլության ու հոգնածության, այլև օրգանիզմում լրջագույն խախտումների պատճառ է դառնում։

Սպիտակուցների «բաժանման» մեթոդ։ Որպեսզի նյութափոխանակությունը նորմալ լինի, խորհուրդ չի տրվում մեկ անգամ սնունդ օգտագործելիս տարբեր ծագման սպիտակուցներ օգտագործել՝ ձուկ, միս, ձու, կաթնաթթվային մթերք։ Օրինակ՝ ձկան և մսամթերքի այլ տեսակների օգտագործման միջև ընդմիջումը պետք է կազմի 18 ժամից ոչ քիչ։

Ըմպելիքին ջուր ավելացրեք։ Կաթնաթթվային մթերք օգտագործելուց առաջ հարկավոր է դրան ջուր ավելացնել. կաթին կարող եք 20 մլ ջուր կամ 1 սառույց ավելացնել։ Սա կօգնի մթերքն ավելի քիչ յուղային դարձնել, ինչպես նաև խուսափել որովայնում ծանրության զգացումից։

Չինական և ճապոնական խոհանոցի ճիշտ կերակուր ընտրեք։ Այս կերակրատեսակներն ավելորդ ճարպեր չեն պարունակում, պատրաստվում են թարմ բաղադրիչներից՝ բանջարեղեն, սունկ, մսամթերք, ծովամթերք։ Այս կերակրատեսակները փայտիկներով ուտելը ևս մեկ առավելություն ունի. ավելի շուտ եք հագեցածություն զգացում ունենում։

Մի շտապեք սիրելի ուտելիքը սև ցուցակ գցել։ Ոչ հաճախ, բայց երբեմն թույլատրվում է ուտել սիրելի կերակուրները։ Միայն թե դրանք ուտելիս՝ համադրեք ճիշտ մթերքի հետ։ Օրինակ՝ եթե ցանկանում եք համբուրգեր ուտել, այն համադրեք ոչ թե կարտոֆիլ ֆրիի, այլ թարմ բանջարեղենային աղցանի հետ։

Մայոնեզ գոյություն չունի։ Այս մթերքը հարկավոր է ամբողջությամբ բացառել սննդակարգից։ Այն մեծ քանակով կալորիաներ է պարունակում և դժվար է յուրացվում։ Աղցաններին ձիթապտղի յուղ ավելացրեք, կամ տան պայմաններում մայոնեզ պատրաստեք։

Ջրի համար ևս արգելքներ կան։ Կարևոր է ոչ միայն օրվա ընթացքում օգտագործած ջրի քանակը (1.5-2 լիտր), այլև այն խմելու ժամանակը։ Բալետի պարուհիները ջուր չեն խմում ուտելու ընթացքում և դրանից 30 րոպե անց, քանի որ այդ դեպքում այն խոչընդոտում է նյութափոխանակությանը։

Բեռնաթափման օր՝ 2 շաբաթվա ընթացքում՝ 1 անգամից ոչ ավելի։ Երբ առկա է արագ նիհարելու ծայրահեղ անհրաժեշտություն, բալետի պարուհիները դիմում են բեռնաթափման օրերի օգնությանը։ Սակայն դա չի կարելի կրկնել 2 շաբաթվա ընթացքում 1 անգամից ավելի։

Բեռնաթափման օրվա օրինակ՝ տոմատի հյութով

  • նախաճաշ՝ 1 բաժակ հյութ
  • ճաշ՝ 2 բաժակ հյութ և 1-2 կտոր սև հաց
  • ընթրիք՝ 1 բաժակ հյութ։

Լավատեսական մտածողություն։ Ռեալիստական նպատակներ ունենալու և դրանց հասնելու համար լավատեսական մտածողություն է հարկավոր։ Հենց սկսեք ճիշտ մտածել և հասկանալ սեփական նպատակը, ավելի հեշտ կկարողանաք հոգ տանել մարմնի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս