Բաժիններ՝

Հայաստանի և Արցախի ռազմական գերատեսչությունների ղեկավարներն այցելել են մարտական դիրքեր

Դեկտեմբերի 31-ին ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր:

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները շնորհավորել են բարձր լեռնային պայմաններում մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարները ծանոթացել են դիրքապահների տրամադրությանը, խոսել նրանց հետաքրքրող հարցերի մասին, կարևորել բարդ բնակլիմայական պայմաններում հայրենիքի սահմանները պաշտպանող մարտիկների ծառայությունը: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծնդդյան տոները խաղաղ նշելու հնարավորությունն ապահովելու համար և անձնակազմին խրախուսել արժեքավոր նվերներով:

Շրջայցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները այցելել են կենտրոնական ուղղությամբ գործող զրահատանկային զորամասերից մեկը և անձնակազմի հետ մասնակցել տոնական ընթրիքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031