Բաժիններ՝

«Արդարության պակասի այն զգացումը, որն ունեցել ենք, թող փոխարինվի արդարության զգացումով». Ռուսլան Բաղդասարյանի ուղերձը

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Ամանորը եւ սուրբ ծնունդը․

«Անցավ ևս մեկ շատ հետաքրքիր տարի՝ 2019 թվականը։ Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ անցնող տարում ոմանք ունեցել են կորուստներ, ոմանք՝ ձեռքբերումներ, ոմանք էլ՝ թե՛ կորուստներ, թե՛ ձեռքբերումներ։

Մաղթում եմ բոլորիս, որ հաջորդ տարի կորուստներ չունենանք, ունենալու դեպքում էլ դրանք լինեն այնքան աննշան, որ անմիջապես մոռացվեն։ Փոխարենը՝ ձեռքբերումները թող լինեն նշանակալից։

Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր ընկերներիս, հարազատներիս ու բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարվա ընթացքում ինձ աջակցել են կամ ուղղակի խոսքս լսել:

Իմ ընտանիքի անունից շնորհավորում եմ բոլոր դավթաշենցիներիս և ընդհանրապես բոլոր հայրենակիցներիս Ամանորը և Սուրբ Ծննդյան տոները: Ցանկանում եմ, որ առողջ լինեք, ունենաք հաջողություններ, արդարության պակասի այն սուր զգացումը, որ ունեցել ենք այս տարի, հաջորդ տարի փոխարինվի արդարության զգացումով, իսկ այս տարվա կիսատ մնացած բոլոր գործերը հասցնենք նպատակին:

Խաղաղություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին:

Մեր զինծառայողներին՝ խաղաղ ու անփորձանք ծառայություն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս