Բաժիններ՝

Մարկոս Պիզելին՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ. պաշտոնական

«Արարատ-Արմենիան» հայտարարել է Մարկոս Պիզելիին ստորագրելու մասին։ Սակայն, գործող չեմպիոնի և Հայաստանի հավաքականի արդեն նախկին ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագրից մանրամասներ չեն հաղորդվել:

«2019 թվականի վերջին, կարևոր ձեռքբերումը, կամ ամանորյա նվերը մեր երկրպագուներին:

Դուք արդեն գիտեք նրան և ծանոթ եք կարիերային. ամենահայ բրազիլացի Մարկոս Պիզելլին պաշտոնապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

«Ամենահայ բրազիլացին» կարիերան սկսել է Երևանի «Արարատում», հանդես է եկել նաև «Մետալուրգում», «Կուբանում», «Կրասնոդարում», «Ալ Ռեադում», «Ալ Ֆուջարայում», «Քսանթիում», այնուհետև վերադարձել է «Ակտոբե»։

Այս տարվա հոկտեմբերին Մարկոսը հայտնել է Հայաստանի ազգային թիմում կարիերան ավարտելու մասին․ մեր եռագույնը նա պաշտպանել է 11 տարի՝ 2008-ից 2019 թվականներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս