Բաժիններ՝

Պրոկոպիս Պավլոպուլոսը Թոմ Հենքսին Հունաստանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ստորագրել է հրամանագիր ամերիկացի օսկարակիր կինոդերասան Թոմ Հենքսին պատվավոր քաղաքացիություն շնորհելու մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Համաձայն հունական օրենքի՝ պատվավոր քաղաքացու կոչում կարող է շնորհվել այն անձանց, «ովքեր բացառիկ ծառայություն են մատուցել երկրին կամ ում քաղաքացիություն շնորհելը ծառայում է հանրության շահերին»:

Հենքսը բազմիցս հայտարարել է, որ Հունաստանի մեծ երկրպագու է: «Ես 110 տոկոսով հույն եմ… Ավելի հույն, քան հենց հույնը»,- ժամանակին ասել է նա: Դերասանը տուն ունի հունական Անտիպարոս կղզու վրա, որտեղ հաճախ իր՝ ազգությամբ հույն կնոջ հետ անցկացնում է ամառային արձակուրդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031