Բաժիններ՝

Իսպանիայում հրուշակեղենի ֆաբրիկան 10.000 եվրոյի չեկ է թաքցրել ամանորյա կարկանդակի մեջ

Իսպանիայի Լա-Բանիեսա մունիցիպալիտետում (Կաստիլիա-ի-Լեոնի ինքնավար մարզ) Conrado հրուշակեղենի ֆաբրիկայի սեփականատերերը շարունակել են դրամական անակնկալով կարկանդակների թողարկման ավանդույթը: Այս անգամ նախաամանորյա տոներին գնորդներին իրենց արտադրանքով հրապուրելու նպատակով նրանք հայտարարել են, որ առաջիկայում 10 հազար եվրոյի չեկ են դնելու իրենց կարկանդակներից մեկի մեջ։

Անուշեղենը կարելի կլինի ձեռք բերել դեկտեմբերի 29-ից մինչեւ գալիք տարվա հունվարի 6-ը: Հսկայական քանակությամբ կարկանդակների թվում, որոնք իսպանացիներն ավանդաբար գնում են հունվարի 6-ին՝ Աստվածհայտնության օրը, միայն մեկի մեջ է գտնվելու չեկը: Հրուշակեղենի այս ապրանքատեսակը վաճառվելու է ամբողջ Իսպանիայում, այն կարելի կլինի պատվիրել նաեւ Եվրոպայի այլ քաղաքներում:

Առաջին անգամ գովազդային այս հնարքը կազմակերպելու գաղափարը Conrado-ի ղեկավարությունը մտահղացել է 2009 թվականին, երբ հրուշակագործները որոշեցին գնորդներին հրապուրել 500 եվրո անակնկալով: Դրանից հետո նման անակնկալի գումարը մշտապես ավելացել է՝ հասնելով մինչեւ 10 հազար եվրոյի:
Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները, 2018 թվականին չեկը գտել է Մորալես դել Վինո ոչ մեծ մունիցիպալիտետի ութ հոգուց բացկացած ընտանիքը: Երջանիկներից մեկը պատմել է, որ կարկանդակը ձեռք է բերել ինտերնետի միջոցով, քանի որ իմացել էր մրցանակի առկայության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս