Թաքնված տեսախցիկը ֆիքսել է մատուցողների, որոնք թքում են ոստիկանների կերակուրի մեջ
Դա տեղի է ունեցել Ֆլորիդայում՝ արագ սննդի՝ Highway 55 կետում: Աշխատանքից հետո ոստիկանները որոշել են ճաշել և չեն նկատել, որ վաճառասեղանի հետևում կանգնած երեք մատուցողները թքել են իրենց կերակուրի մեջ:
Ներկաներից մեկը սննդի կետի սեփականատիրոջը պատմել է տեղի ունեցածի մասին: Սեփականատերը ստուգել է տեսանկարահանման սարքերը և տեսնելով, թե ինչ են անում մատուցողները, անմիջապես հեռացրել է նրանց աշխատանքից և բողոք է ներկայացրել ոստիկանություն:
Աշխատակիցների թվում են եղել 16-ամյա աղջիկ և 17-ամյա երկու տղա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը