Բաժիններ՝

Xiaomi-ն կթողարկի AirPods Pro-ի կլոնը

Xiaomi ընկերությունը թողարկման է պատրաստում AirPods Pro-ի կլոնը՝ անհաղորդալար ականջակալներ՝ ակտիվ աղմկաճնշման գործառույթով: Այդ մասին Twitter-ում պատմել է հայտնի ինսայդեր Մուկուլ Շարման։

Փորձագետը նոր լրակազմի հիշատակումը հայտնաբերել է Bluetooth Special Interest Group կայքում, որն զբաղվում է Bluetooth-սարքերի հավաստագրմամբ: Դեկտեմբերի 24-ին հավաստագրված դեւայսն ունի Xiaomi Mi Noise Cancellation Wireless Headphones անվանումը: Բացի անվանումից, հայտնի է, որ աքսեսուարը պահպանում է Bluetooth 5.0 -ի անհաղորդալար միացման ակտուալ պրոտոկոլը:

Դեկտեմբերի 3-ին մի այլ հեղինակավոր ինսայդեր՝ Էվան Բլասը, պատմել է, որ անհաղորդալար միացմամբ եւ աղմուկների ճնշման գործառույթով ականջակալներ է պատրաստում Samsung-ը: Սարքի թողարկումը պետք է կայանա փետրվարին՝ Կորեական ընկերության ֆլագմանային սմարթֆոնների շարքի շնորհանդեսի հետ մեկտեղ:
Աղմկաճնշման գործառույթով անհաղորդալար ականջակալների սեգմետում հանրաճանաչ սարքերից մեկն AirPods Pro-ն է, որն Apple ընկերությունը թողարկել է սեպտեմբերի վերջին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս