Բաժիններ՝

«Հարցումները չեն արտահայտում ամբողջ հասարակության կարծիքը, քանի որ բնակչության մի զգալի զանգված ուղղակի վախենում է մասնակցել հարցումներին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել է, թե իբր «հավաստի օպերատիվ տվյալներով Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացվել»։

Նախ, նախորդ իշխանության ներկայացուցիչները նախորդ ամսվա ընթացքում հարցումներ չեն իրականացրել: Սակայն, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք վերջին շրջանում հրապարակված հարցումներին, որոնք ցույց են տալիս վարչապետի և իր կուսակցության վարկանիշի առնվազն 25%-ով անկում 2018թ. մայիսից մինչ այժմ:

Այնուամենայնիվ, նույնսիկ այդ հարցումները չեն արտահայտում ամբողջ հասարակության կարծիքը, քանի որ բնակչության մի զգալի զանգված ուղղակի վախենում է մասնակցել հարցումներին և բացասական արտահայտվել իշխանության հասցեին։

ԱԱԾ-ին կխնդրեմ զերծ մնալ օրվա տեղեկատվական պայքարից եւ առավել օպերատիվ անդրադառնալ, օրինակ՝ ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպայի կողմից օրերս հրապարակած անհեթեթություններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս