
Մահացել է Ջերի Հերմանը

88 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի կոմպոզիտոր Ջերի Հերմանը, որը մի շարք բրոդվեյյան մյուզիքլների երաժշտության հեղինակն է: Այդ մասին հայտնել է Associated Press (АР) գործակալությունը:
Հերմանի առավել հայտնի ստեղծագործություններից են «Հելոու, Դոլլի», որի համար նա Tony մրցանակ է ստացել 1964 թվականին, եւ «Վանդակ տարօրինակ մարդկանց համար» մյուզիքլները, որը Tony մրցանակով է նշվել 1983 թվականին: Ընդամենը նա ստեղծել է 10 բրոդվեյյան շոու: Նաեւ կոմպոզիտորն արժանացել է Grammy երկու մրցանակի:
Նշվում է, որ նա մահացել է Մայամիում, որտեղ ապրում էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: