Բաժիններ՝

Այս երեք ընկերուհիները միասին են արդեն 100 տարի

1919 թվականին Մեն նահանգի Օբերն քաղաքում ծնվել են Դորոթի անունով երեք աղջիկներ: Նրանք գնացել են նույն դպրոցը, ավարտել են այն: Եվ 100 տարի անց նրանք նշում են իրենց ընկերության տարեդարձը:

Դորոթի Բյուկենենը, Դորոթի Քերնը և Դորոթի Մյուրեյը դեռ ապրում են Օբերնում, նրանցից երկուսը՝ նույն տներում, որոնք պատկանել են իրենց ծնողներին: Ընկերներն արդեն կորցրել են իրենց դասընկերներին, ամուսիններին, քույրերին և եղբայրներին:

Երբ երեք կանայք հավաքվում են, միմյանց միշտ նույն հարցն են տալիս՝ «Ինչպե՞ս ես քեզ զգում»: Եվ պատասխանը միշտ նույնն է՝ «Լավ»:

«Ես ցավեր չունեմ: Ես ավտոմեքենա եմ վարում: Ես անում եմ ամեն ինչ, ինչպես նախկինում»,- ասում է Մյուրեյը, իսկ նրա ընկերուհիները զարմանում են, որ նա դեռ մեքենայի ղեկին է:

Բյուկենենը և Քերնն ասում են, որ մեքենայից հրաժարվելը նրանց ամենադժվար որոշումներից մեկն է եղել: Սա նշանակում է՝ անկախության կորուստ, և ոչ ոք չի ցանկանում բեռ լինել իր ընտանիքի համար:

Ընկերուհիները կիսվում են կյանքի գլխավոր գաղտնիքով. ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան. «Որովհետև նրանք բոլորը նույնն են: Բոլորն այնպիսին են, ինչպիսին ես ու դու ենք»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս