Բաժիններ՝

Սանտա Կլաուսն ավարտել է իր 64-րդ շրջագայությունն աշխարհում. NORAD

Սանտա Կլաուսն ավարտել է իր հերթական շուրջերկրյա ճանապարհորդությունը՝ նվերներով ուրախացնելով ավելի քան 7,5 միլիարդ երեխաների եւ չափահասների ամբողջ աշխարհում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի եւ Կանադայի Հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD):

«Սանտան վերադարձավ տուն՝ Հյուսիսային բեոեռ… Կհանդիպե՜նք հաջորդ տարի»,- հաղորդվում է NORAD-ի Twitter-ում:

Ինչպես նշված է կայքում, այս տարի Սանտան 7 574 576 003 նվեր է հասցրել մեր մոլորակի բնակիչներին: Սանտա Կլաուսը Հյուսիսային բեւեռի իր նստավայրից մեկնել էր դեկտեմբերի 24-ին Երեւանի ժամանակով 13:30-ին՝ ինը եղջերուներով լծված սահնակով: Փոխադրամիջոցի առջեւ դժվարին խնդիր է եղել. ամբողջ աշխարհի վրայով տանել ոչ փոքր բեռ, քանի որ Սանտայի քաշը շուրջ 117 կիլոգրամ է, իսկ նվերների քաշը հաշվվում է տասնյակ տոննաներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս