Բաժիններ՝

Թեյլոր Սվիֆթը ցուցադրել է, թե ինչպես է մեկ օրում ստեղծել ու ձայնագրել Սուրբ Ծնունդին նվիրված երգը

Թեյլոր Սվիֆթը տեսանյութում ցուցադրել է, որ իրեն մեկ օրը բավականացրել է, որպեսզի նոր երգ ձայնագրի եւ թողարկի Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Կոմպոզիցիան կոչվում է Christmas Tree Farm («Սուրբծննդյան եղեւնիների տնկարան»). երգչուհին այն ներկայացրել է դեկտեմբերի 5-ին: Շաբաթվա սկզբին երգչուհին Ցանցում զետեղել է մի տեսանյութ, որում երկրպագուներին ցուցադրել է պրոդյուսեր Ջիմմի Նեյփսի հետ թրեքի ստեղծման գործընթացը:

Հոլովակի սկզբում հենց նոր արթնացած Սվիֆթը պատմում է այն մասին, թե ինչպես է ծնվել այդ երգը գրելու գաղափարը, հաջորդ հատվածում նա ցույց է տալիս, թե ինչպես է ընտրում դրա երաժշտությունը, այնուհետեւ մաքրագրությունն արդեն կատարում է դաշնամուրի վրա:

Այնուհետեւ պրոդյուսերի հետ նրանք ընտրում են վերադաշնակումն ու ռիթմը եւ ձայնագրում՝ Սվիֆթը՝ միկրոֆոնի մոտ՝ ականջակալներով, իսկ Նեյփսը՝ դաշնամուրի առջեւ: Հինգ օր անց Սվիֆթն արդեն կոմպոզիցիան զետեղել է Ցանցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս