«Դպրոցի վերանորոգման համար չի տրամադրվել 19 մլն դրամ, իսկ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները ստացել են 113 մլն դրամի պարգևատրում»
Լիճքի հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Վանո Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սա Գեղարքունիքի մարզի Լիճքի հիմնական դպրոցն է, որի վերանորոգման համար ԱԺ-ի միջոցով խնդրել էինք 2020 թվականի բյուջեից տրամադրել մոտ 19 մլն. դրամ, սակայն անհիմն պատճառաբանությամբ մերժում ստացանք… Այսօր, բանից պարզվում է, որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները ստացել են ուշադրություն՝ 113 մլն դրամի պարգևատրում։ Հարգելի՛ ընթերցողներ մնացածը թողնում եմ Ձեր դատին…»:
Սա Գեղարքունիքի մարզի Լիճքի հիմնական դպրոցն է, որի վերանորոգման համար ԱԺ-ի միջոցով խնդրել էինք 2020 թվականի բյուջեից…
Gepostet von Vano Karapetyan am Donnerstag, 26. Dezember 2019
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի խրախուսում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են մարզպետարանից։
Մասնավորապես՝ գրավոր հարցմամբ «Փաստինֆո»-ն խնդրել էր տեղեկություններ տրամադրել, թե 2019 թվականի ընթացքում մարզպետարանի քանի աշխատակից է պարգեւատրվել, նրանցից չուրաքանչյուրը քանի անգամ եւ որքան է կազմել յուրաքանչյուրի պարգեւավճարը։
Ի պատասխան մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը հայտնել է, որ մարզպետարանն ունի 184 հաստիք, որոնք ամեն ամիս պարգեւատրվել են, բացառություն են կազմել «արձակուրդի մեջ գտնվող, ծառայողական քննություն նշանակված, աշխատանքային կարգապահությունը խախտած անձինք»։ Ընդ որում՝ մարզպետարանը չի նշել, թե բացառություն կազմողների թիվը որքան է կազմել։ Փոխարենը հայտնել են, որ պարգեւատրումների ֆոնդը կազմել է 113.535.600 մլն ՀՀ դրամ։
Սակայն սա դեռ ամբողջը չէ՝ Ամանորի կապակցությամբ լինելու են նոր պարգեւատրումներ՝ նախատեսված բոլոր աշխատակիցների համար. «հնարավոր է տարեվերջին մարզպետարանի բոլոր աշխատակիցներին տրամադրվեն պարգեւատրումներ»,- նշված է պատասխանում, սակայն չափի մասին մարզպետարանը նախընտրել է լռել։