«Բուհը համալսարանականներինն է, ոչ թե քաղաքական գործիչներինը». Դավիթ Մաթևոսյան
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը իր ֆեյբուքյան էջում գրում է.
«Երևի թե ճակատագրի հեգնանքն է այն, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի ընթացքում ռեկտորի ժ/պ-ի կողմից ներկայացված առաջարկները կառավարության ներկայացուցիչների կողմից անխնա քննադատության արժանացան: Եվ պետք է շնորհակալ լինել Խորհրդի համալսարանական ներկայացուցիչներին (ուսանողներ, դասախոսներ), որ այդ առաջարկների զգալի մասը հաստատվեցին, և դրանք այսօր կյանքի կոչվելու հնարավորություն ունեն:
Քաղաքական շահը տենց բան ա: Մի օր աջակցում են էտ մարդուն ռեկտորի ժ/պ դառնալու գործում, մյուս օրը անհեթեթ պատճառաբանություններով քննադատում են նրա բերված բոլոր առաջարկները: Երևի հասկացել են, որ ռեկտորի ընտրությունները շատ մոտ են, և պետք է ամեն գնով ռեկտորի ժ/պ-ի դեմ աշխատել, նրան սևացնել և հող նախապատրաստել իրենց թեկնածուի համար:
Ի՞նչ ասեմ: Համալսարանականները պահեցին իրենց սկզբունքային մոտեցումը: Ով ուզում է լինի կառավարության կամ նախարարության ներկայացուցիչը, ԵՊՀ գալով` նա պետք է հասկանա, որ բուհը համալսարանականներինն է, ոչ թե քաղաքական գործիչներինը:
Թերևս այսքանը»: