Թիվ 99 երթուղու ավտոբուսում տղամարդու գրպանից դրամապանակ են գողացել
Ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումը հետևողականորեն շարունակում է հայտնաբերել և բերման ենթարկել գրպանահատներին:
Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
Քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, ժամը 18-ին Գրիգոր Լուսավորչի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Մամիկոնյանց փողոցի 29-ամյա մի բնակչի:
Պարզվել է` նույն օրը նա, ժամը 12-ի սահմաններում, թիվ 99 երթուղու ավտոբուսում մի տղամարդու գրպանից դրամապանակ է գողացել:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: