Բաժիններ՝

ԱԻՆ-ը 10-ից ավելի ահազանգ է ստացել տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 25-ին 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1 հա, Շահումյան գյուղի մոտ՝ 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 700 քմ, 1300 քմ, Տաշիր քաղաքում՝ 2000 քմ, 1000 քմ, Ուրասար գյուղում՝ 10 հա, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ 100 հա,Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ՝ 15 հա, Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին՝ 3000 քմ, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում՝ մոտ 3000 քմ, Գանձաքար գյուղում՝ մոտ 1500 քմ, Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում՝ 1500 քմ խոտածածկույթ և 400 քմ խաղողի այգի, Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ 700 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս