Բաժիններ՝

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել հետախուզվող տղամարդը

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, Զվարթնոց օդանավակայանից ոստիկանության Թալինի բաժին բերման են ենթարկել Մաստարա գյուղի 44-ամյա մի բնակչի։ Նա նոյեմբերի 26-ից Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության փորձ կատարելու մեղադրանքով:

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
Նույն օրը հետախուզման մեջ գտնվող երկու անձ են հայտնաբերել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները։ Ժամը 18-ին, Մարգարյան փողոցի 4 շենքի մի բնակարանից նրանք բերման են ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 24 և 44-ամյա տղամարդկանց։ Սեպտեմբերի 13-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից նրանք հետախուզվում էին առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:
Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս