
Ուիլյամը և Քեյթը ցուցադրել են Մեծ Բրիտանիայի պատանի արքայազների նոր լուսանկարը

Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին նոր ընտանեկան լուսանկար են հրապարակել Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Դրա հեղինակը Քեմբրիջի դքսուհին է։ Լուսանկարում արքայազն Ուիլյամը համբուրում է իր կրտսեր որդուն՝ Լուիին, նրա կողքին են արքայադուստր Շառլոտան եւ արքայազն Ջորջը:
Լուսանկարը հրապարակված է սոցցանցերում՝ «Երջանիկ Սուրբ Ծնունդ» մակագրությամբ: Լուսանկարն այս տարի Նորֆոլքում արել է Քեմբրիջի դքսուհի Քեյթը:
Քենսինգթոնյան պալատը հաճախ է հրապարակում լուսանկարներ, որոնք Քեյթի կողմից արվում են իր զավակների՝ փոքրիկ արքայազների կյանքում նշանավոր իրադարձությունների կապակցությամբ կամ նրանց ծննդյան օրերի առթիվ:
Դքսուհին այդ ավանդույթի սկիզբը դրել է 2015 թվականին, երբ արել է արքայադուստր Շառլոտայի առաջին պաշտոնական դիմանկարների շարքը: Նրա հեղինակությամբ արքայազների դիմանկարները քանիցս դրվատել են, իսկ այս տարի դքսուհին դարձել է Թագավորական լուսանկարչական ընկերության նոր հովանավորը, հաղորդել է BBC-ն: