
«Տարվա 10 լավագույն մարզիկների» ընտրության ձևաչափը հաջորդ տարի կենթարկվի փոփոխության

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է փոփոխության ենթարկել «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկության ձևաչափը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Բողոքները քվեարկության մասին ես նույնպես լսել եմ: Մի մասն ասում է, որ հայրենակիցներին պետք է հնարավորություն տալ SMS քվեարկության միջոցով, մի մասն էլ` որոշիչ փաթեթն ունեն լրագրողները և մասնագետները: Հաշվի առնելով բոլոր բողոքները՝ ամբողջ կարգը կվերանայենք»,-ասաց նախարարը:
Այս տարի քվեարկությանը մասնակցել է 33 ֆեդերացիայի ներկայացուցիչ, 16 լրատվամիջոցի լրագրող, ինչպես նաև հաշվի են առնվել կարճ հաղորդագրությունները: