«Լրատվամիջոցների դեմ հարձակումներն արդեն խիստ անհանգստացնող են». Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրատվամիջոցների դեմ հարձակումներն արդեն խիստ անհանգստացնող են, դատապարտելի է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, լրատվամիջոցի գործունեության դեմ ուղղված ցանկացած քայլ, ոմանց պայքարը մեդիայի դեմ իրականում ուղղված է ոչ այնքան լրատվամիջոցների, լրագրողների դեմ, այլ առաջին հերթին` հենց ժողովրդավարության ու մեր պետության դեմ, հարված է հեղափոխության արժեքներին։

Ողջամիտ կասկածներ ունեմ, որ վերջին շրջանում այս քայլերը մտածված ընդհանուր մարտավարության մասն են. սիրո եւ հանդուրժողականության դեմ պայքարել ֆեյքային ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելով, իսկ մեր պետության հաջողությունը մեդիայի ազատության ոլորտում նսեմացնել նման հարձակումներով, այստեղ իրավապահ մարմինների առավելագույն ուշադրությունն եմ հրավիրելու, որպեսզի որեւէ դեպք անպատիժ կամ չբացահայտված չմնա»։

https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10218611571134189

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031