Բաժիններ՝

Ամենաուժեղ կնոջ դերակատարուհին հանդիսատեսներին գերել է իր հագուստով

Հոլիվուդյան դերասանուհի Բրի Լարսոնը Jimmy Kimmel Live շոուի հանդիսատեսներին գերել է իր բաց հագուստով: Տեսանյութը հրապարակված է YouTube-ում։

Ամենաուժեղ կնոջ՝ կապիտան Մարվելի դերակատարուհին համանուն ֆիլմում ժամանակավորապես դարձել է հաղորդավարուհի եւ եթերում հայտնվել է խորը լանջաբացվածք ունեցող սեւ զգեստով: Նա կատակել է իր արտաքնի շուրջ: «Նա (հաղորդավար Ջիմմի Քիմելը) ասել է՝ ինձ զգամ ինչպես տանը: Այնպես որ ես եկել եմ նրա գրասենյակ, հանել կրծկալս եւ, քանի որ հարբած էի, բազմաթիվ ծածկոցներ եմ պատվիրել ինտերնետ-խանութից»,-ասել է Լարսոնը:

Հանդիսատեսներից շատերն ուշադրություն են դարձրել կերպարին եւ այն դրական են գնահատել սոցցանցերի հրապարակումներում: «Նա հիանալի տեսք ունի»,- նշել է դերասանուհու երկրպագուներից մեկը:

«Բայց չէ որ իսկապես հնարավոր է սիրել մեկին, հարգել նրա տաղանդը եւ դրա հետ մեկտեղ գնահատել այս ցնցող խորը բացվածքը կրծքի վրա»,-եզրափակել է մեկ այլ յուզեր: Ավելի վաղ IMDb-ը Լարսոնին ճանաչել է 2019 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհին: Գլխավոր գործոններից մեկը դարձել է «Կապիտան Մարվել» գերհերոսական կինոնկարի թողարկումը, ինչպես նաեւ նրա հայտնվելը Marvel-ի կինոաշխարհի մեկ այլ ֆիլմում՝ «Վրիժառուներ. ֆինալ»-ում: Լարսոնը ճանաչում էստացել 2015 թվականին «Սենյակը» ֆիլմի շնորհիվ: Ժապավենում խաղացած դերի համար նա «Օսկար» մրցանակ է ստացել որպես լավագույն դերասանուհի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս