
Նորածինը ժպտացել է հայրիկին՝ ճանաչելով նրա ձայնը

Ֆլավիո Դանտասը՝ Ռիո դը Ժանեյրոյից, շատ է ուրախացել, երբ իմացել է կնոջ՝ Տարսիլայի հղիության մասին:
Ապագա հայրիկը կնոջ ամբողջ հղիություն ընթացքում զրուցել է երեխայի հետ:
Ամեն առավոտ՝ աշխատանքի գնալուց առաջ, Ֆլավիոն ժամանակ էր գտնում մի քանի բառ ասելու իր ապագա դստերը: Մայրը նկատել է, որ երեխան սկսել է ակտիվորեն շարժվել, հենց որ լսել է հոր ձայնը:
Տարսիլան վստահ էր, որ իրենց դուստրն արդեն տարբերակում է ձայները: Եվ նրանք համոզվեցին դրանում երեխայի ծնվելուց անմիջապես հետո:
Երբ ծննդաբերելուց հետո Ֆլավիոն մոտեցել է աղջկան և մի քանի բառ ասել, երեխան ժպտացել է, քանի որ ճանաչել է հոր ձայնը:
Այդ պատճառով են բժիշկները խորհուրդ տալիս խոսել երեխայի հետ, մինչ նա գտնվում է մոր արգանդում: Այդպիսով, ծնվելուց հետո երեխան անմիջապես կճանաչի ձեր ձայնը և իրեն ապահով կզգա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը