Բիլլի Այլիշը պատմել է, թե ինչն է իրեն ոգեշնչել գրելու Bad Guy երգը
Բիլլի Այլիշը պատմել է, որ Bad Guy երգի մտահղացումն ի հայտ է եկել որպես արձագանք մի երիտասարդի «կոպիտ պահվածքի»: Այդ մասին հայտնել է Rolling Stone-ը:
Երգչուհին այդ կապակցությամբ իր խոհերի մասին պատմել է հրատարակությանը տված հարցազրույցում. «Դե լավ, մտածեցի ես, եթե դու քեզ այդպես ես պահելու, ես նույնպես ինձ կձեւացնեմ այնպիսին, ինչպիսին ես իրականում չեմ»: Երգում առկա դադարները նա բացատրել է հղումով Never(JID) եւ Stuck InThe Mud (Isaiah Rashad) կոմպոզիցիաներին, որոնցում երաժշտությունը կանգ է առնում 5 վայրկյան, իսկ հետո կրկին շարունակվում է: Այս հնարքը նրան հետաքրքիր է թվացել:
Bad Guy թրեքը տեղ է գտել Բիլլի Այլիշի When We All Fall Asleep, Where Do We Go? դեբյուտային ալբոմում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: