
Արինա Գրանդեն թողարկել է առաջին համերգային ալբոմը

Ամերիկացի երգչուհի Արինա Գրանդեն ցանցում ներկայացրել է առաջին համերգային ալբոմը, որն անվանել է«K bye for now (swt live)»։
Թրեք-թերթիկում տեղ է գտել 32 կոմպոզիցիա, որոնք երգչուհին իր չորրորդ՝ Sweetener համաշխարհային շրջագայության ժամանակ կատարել է հաջակցություն համանուն ալբոմի եւ «Thank u, next» ստուդիական ալբոմի, ինչպես նաեւ այլ երգեր, օրինակ՝ «Be alright,»-ը, «Love me harder»-ը, «Dangerous woman» and «Break free»-ն: Սկավառակին կարելի է ծանոթանալ կամ ներբեռնել բազմաթիվ թվային հարթակներում:
«K bye for now (swt live)» ժողովածուն դարձել է Գրանդեի երկրորդ լիաֆորմատ ռելիզը փետրվարին «Thank u, next» ալբոմի թողարկումից հետո:
Ընդհանուր առմամբ, սկսած մարտից, Գրանդեն ներկայացրել է ավելի քան հարյուր շոու ԱՄՆ-ում, Կանադայում ու Եվրոպայում եւ վաստակել է միլիոնավոր դոլարներ, ինչը նրան դարձրել է այս տարի հյուրախաղերով հանդես եկած ամենահաջողակ աստղերից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: