Բաժիններ՝

Սա մեր «իրավական» պետության հերթական ամոթալի դրվագներից էր․ Գոհար Մելոյանը՝ ԵՊՀ ՈւԽ նախագահին բերման ենթարկելու մասին

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է ԵՊՀ ՈւԽ նախագահի բերման ենթարկելու դեպքին և նշում, որ որպես համալսարանական ակնկալում է ինչպես ԵՊՀ կառարավարման մարմինների կոշտ արձագանքը, այնպես էլ՝ նշված «օպերացիան» հանձնարարած և իրականացրած պետական մարմինների հրապարակային պարզաբանումները: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման ենթարկելու տեսաձայնագրությունը մեր«իրավական» պետության հերթական ամոթալի դրվագներից էր։

Առավել զարհուրելի է, երբ նշված դատավարական գործողության կատարումից հետո ընդամենը երկու-երեք ժամ անց պարզվում է, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը որևէ քրեական վարույթի շրջանակներում չունի կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, իսկ Ոստիկանություն նա ձեռնաշղթաներով և յոթ-ութ ոստիկանի մասնակցությամբ «հրավիրվել է» վկայի կարգավիճակով։

Նման փաստական հանգմանքներում այս աստիճանի ծայրահեղ ոչ իրավաչափ դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումը ոչ միայն Դավիթ Ափոյանի սահմանադրական և կոնվենցիոնալ իրավունքների կոպտագույն ու ակնհայտ խախտում է, այլեւ՝ ԵՊՀ հեղինականությունն ուղղված ծանր հարված, որը թիրախավորում է յուրաքանչյուր համալսարանականի։

Հետևաբար՝ Դավիթ Ափոյանի խախտված իրավունքները օրենքով սահմանված կարգով վերականգնելուն ուղղված գործողություններ կատարելուն զուգահեռ, որպես համալսարանական ակնկալում եմ ինչպես ԵՊՀ կառարավարման մարմինների կոշտ արձագանքը, այնպես էլ՝ նշված «օպերացիան» հանձնարարած և իրականացրած պետական մարմինների հրապարակային պարզաբանումները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս