
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՌԴ դեսպանը ծանոթացել է համալսարանի ծրագրերին, առարկաների դասավանդմանը, հանդիպումներ է ունեցել սպա-ունկնդիրների հետ և պատասխանել նրանց հարցերին: ՊԱՀՀ-ի ղեկավարության հետ քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հետագա փոխգործակցության ուղղություններն ու հեռանկարները: