«Իշխանությունը տարեվերջյան սրացումների մեջ է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունը տարեվերջյան սրացումների մեջ է։ Ցերեկն անհիմն եւ տգեղ կերպով բերման ենթարկեցին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին։

Իսկ քիչ առաջ ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը մի հերթական անհեթեթ պատրվակով։

Այս էժանագին սերիալի բեմադրիչ-ռեժիսորներն այնքան են ծուլացել ու անգյալացել, որ իրեց այլեւս նեղություն էլ չեն տալիս քիչ թե շատ արժանահավատ սցենարով շարժվեն։

Գաղտնիք չէ, որ 5-րդ ալիքը դարձել է Հայաստանում ազատ խոսքի եւ այլակարծության բացառիկ օջախներից մեկը, իսկ ալիքի սեփականատիրոջ ձերբակալությունն համարում եմ հեռուստաալիքի բնականոն աշխատանքների վրա ճնշում գործադրելու փորձ»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220133980597895

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031