«Զգացողություն կար, որ ես և Պոգբան մեղավոր էինք «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների համար»․ Լուկակու
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր խնդիրների մասին հիշողություններով:
«Ես Պոգբային տարա մի կողմ և ասացի, որ «Յունայթեդի» հետ ամեն ինչ ավարտվեց ինձ համար: Զգացողություն կար, որ ես և Պոգբան մեղավոր էինք «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների համար։
Ի սկզբանե ամեն ինչ «Այո, բայց …» ոճով էր, ես գոլ խփեցի Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում, և նրանք ասացին՝ նա ընդամենը մեկը խփեց։ Երբ ես առաջին անգամ Պրեմիեր լիգայի խաղում դուրս եկա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում և խփեցի «Վեստ Հեմին», նրանք ասացին. «Այո, բայց …»: Այդ ժամանակվանից ես պատկերացնում էի, թե ինչ կլինի, եթե հեռանամ ակումբից: «Յունայթեդում» մեկ տարին ջնջում է նախորդ ութը»,- ասել է Լուկակուն:
Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 2017-2019 թվականներին: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա տեղափոխվեց «Ինտեր»:
Սիրարփի Աղաբաբյան