Բաժիններ՝

«Հասարակությունն օգնության կարիք ունի»․ Մոուրինիո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է ֆուտբոլում ռասիզմի խնդրի մասին: «Ամեն անգամ շատ եմ ցավում, երբ դա տեղի է ունենում: Ես միշտ կաջակցեմ իշխանությունների յուրաքանչյուր որոշման:

Հասարակությունն օգնության կարիք ունի: Իսկ ֆուտբոլը միկրո համայնք է: Ֆուտբոլում օգնության կարիք կա: Այո։ Բայց պետք է հիշենք, որ հասարակությունը օգնության կարիք ունի: Պետք է արմատախիլ անել ցանկացած խտրականություն, որի դեպքում մենք խոսում ենք ռասիզմի մասին: Ֆուտբոլը և հասարակությունն օգնության կարիք ունեն, կրկնում եմ»,- ասել է Մոուրինիոն:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Չելսի»-«Տոտենհեմ» հանդիպման (2։0)  ժամանակ «կապույտների» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը լսեց շատ ռասիստական ​​վիրավորանքներ: Հանդիպումը դադարեցվեց:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս