Բաժիններ՝

Գողության դեպքեր են բացահայտել

Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վարդաշենի 9-րդ փողոցի 59-ամյա մի բնակիչ Կենտրոն վարչական տարածքում գողություններ է անում:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո նույն օրը, ժամը 23-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ դեկտեմբերին նա Տիգրան Մեծի պողոտայի և Աբոյանի փողոցում գտնվող երկու խանութից թանկարժեք ժամացույցներ է հափշտակել: Եվ սա ամենը չէր:

Նոյեմբերին, դարձյալ Աբովյան փողոցում, գորգերի վաճառակետից գողացել էր գորգ: Մի քանի օր անց Տիգրան Մեծի պողտայի մեկ այլ խանութից մատանի էր գաղտնի հափշտակել:

Տուժողներից ընդունվել է հաղորդում:

Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս