Բաժիններ՝

Մեկ օրում գրեթե 1400 փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից

Անցած 24 ժամվա ընթացքում գրեթե 1400 փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանի ու Հորդանանի տարածքից: Այդ մասին հաղորդվում է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում։

«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիա Արաբական Հանրապետություն է վերադարձել 1373 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 430 մարդ (129 կին, 220 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 943 մարդ (283 կին, 481 երեխա)»,-ասված է հաղորդագրության մեջ: Ի հավելումն նշվում է, որ մշտական բնակության վայրեր են վերադարձել Սիրիայի 336 քաղաքացիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031