Բաժիններ՝

Aqua խումբը բեմ է վերադառնում 20-ամյա ընդմիջումից հետո

Aqua սկանդինավյան փոփ-խմբի մասնակիցները հայտարարել են, որ բեմ կվերադառնան 20-ամյա ընդմիջումից հետո: Այդ մասին հայտնել է Mirror-ը: Երաժիշտները պատմել են, որ Կանադա շրջագայության կմեկենեն 2020 թվականին, իսկ ապրիլին պլանավորում են ելույթ ունենալ Կալիֆոռնիայի Coachella փառատոնում:

«Այժմ աշխատում ենք նոր երաժշտության վրա: Ամենախիստ դատավորները մենք ենք: Մինչեւ իդեալական հնչեղության չհասնենք, ոչինչ չենք թողարկի»,- հայտարարել է խմբի մենակատարուհի Լենե Նյուստրյոմը՛ Aqua խումբն ստեղծվել է 1989 թվականին: Դրա կազմում կար չորս մասնակից՝ Ռենե Դիֆը, Սյորենա Ռաստեդը, Կլաուս Նորենը եւ Լենեն:

1990-ական թվականներին խումբը Դանիայում առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեն էր Doctor Jones, Turn back time եւ Barbie girl հիթերի շնորհիվ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031