
Որոնք են ամենավտանգավոր ոգելից խմիչքները. գիտնականներ

Գիտնական Հալ Սոսաբովսկին՝ Մեծ Բրիտանիայի Բրիտանական համալսարանից, խերեսը եւ պորտվեյնը համարել է ամենավտանգավոր ոգելից խմիչքները: Նրա խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Սոսաբովսկին պարզաբանել է, որ այդ երկու խմիչքներն առանձնանում են արագ ներծծելիությամբ եւ էթանոլի համեմատաբար բարձր պարունակությամբ՝ շուրջ 20 տոկոս: Մասնագետի խոսքով՝ վտանգավոր են նաեւ վիսկին եւ մյուս թունդ խմիչքները, քանի որ դրանք ուժգին հարբեցում են առաջացնում: Ըստ որում բարձր աստիճանի պատճառով դրանք դանդաղ են ներծծվում արյունատար համակարգի կողմից, քանի որ ճնշում են ստամոքսի բջիջների աշխատանքը, նշել է Սոսաբովսկին:
Նա նաեւ զգուշացրել է փրփրուն գինիներից, որոնք արագ հարբեցման են հանգեցնում: Բժշկի խոսքով՝ չպետք է փորձել ալկոհոլը հերթագայել ջրով՝ հարբեցումը դանդաղեցնելու համար, եթե խոսքը վերաբերում է թունդ խմիչքներին՝ 40 աստիճան սպիրտի պարունակությամբ: Նաեւ խորհուրդ չի տրվում թեթեւ խմիչքների վրա ծանր խմիչքներ օգտագործելը: