Բաժիններ՝

Աշխարհում ամենամեծ շշով վիսկին վաճառվել է Շոտլանդիայում կայացած աճուրդում

Շոտլանդիայի Just Whisky աճուրդում 15 հազար ֆունտ ստեռլինգով վաճառվել է 1,5 մետր բարձրությամբ եւ 105,3 լիտր տարողությամբ՝ աշխարհում ամենամեծ շշով միաածիկ վիսկին Ծննդյան տոների վառառքների շրջանակում: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։

14-ամյա հնորակացման խմիչքով շիշը խցանված է 20-սանտիմետրանոց խցանով, եւ դրա պարունակությունը կարելի է լցնել 150 ստանդարտ շշեր: Այն պատրաստվել է 2009 թվականի օգոստոսին Tomintoul վիսկիի գործարանում 14 հոգուց բաղկացած խմբի կողմից: Յոթ տարի առաջ այդ շիշը ցուցադրվել էր Էդինբուրգի Վիսկիի ժառանգության շոտլանդական կենտրոնում եւ գնահատվել 5 հազար ֆունտ (6,6 հազար դոլար):

«Մերթ ընդ մերթ հնարավորություն է ստեղծվում ձեռք բերելու վիսկիի իրոք բացառիկ շիշ, եւ դա հենց այդ դեպքերից մեկն է»,- նշել է Just Whisky առեւտրական տան տնօրեն եւ համահիմնադիր Գրեմ Քրեյնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս