Կապան-Գորիս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

Դեկտեմբերի 22-ին, ժամը 03:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 390-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է,որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 12 կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Արթուր Գ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս