Բաժիններ՝

Որն է դարձել ամերիկացիների ամենացանկալի ամանորյա նվերը

iPhone-ը, Evercore գործակալության վարկածով, իջել է ամենացանկալի ամանորյա նվերների վարկանիշի առաջին տեղից: Apple-ի սմարթֆոնի փոխարեն ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում է նվեր ստանալ AirPods ականջակալներ: Այդ մասին հայտնել է Wccftech-ը:

20-ից մինչեւ 25 տարեկան ակտիվ ամերիկացիների հարցման տվյալների համաձայն, մասնակիցների 25 տոկոսը կցանկանար տոներին ստանալ AirPods գարնիտուր: Վերլուծաբանները նշում են, որ ականջակալների պահանջարկի կտրուկ աճ է դիտվում,-2018 թվականին Apple-ի գարնիտուրը երազում էր նվեր ստանալ ԱՄՆ-ի ակտիվ բնակիչների միայն վեց տոկոսը: Թոփի երկրորդ տեղում հագուստն է, որը կցանկանար ստանալ հարցվածների 13 տոկոսը: 11 տոկոս բաժնով երրորդ դիրքն զբաղեցնում է iPhone-ը:

Ամենացանկալի նվերների հնգյակում նաեւ տեղ են գտել փողը կամ ընծայական սերտիֆիկատը, որը կցանկանար նվեր ստանալ հարցման մասնակիցների ութ տոկոսը: 20-ից մինչեւ 25 տարեկան ամերիկացիների յոթ տոկոսը կցանկանար Սուրբ ծնունդին կոշիկ ստանալ:

Դեռահասների շրջանում անցկացված համանման հարցման արդյունքներով՝ ,AirPodsե-ը, «հագուստը եւ ,iPhoneե-ը ստացել են յուրաքանչյուրը 16-ական տոկոս եւ միմյանց միջեւ բաժանել առաջինից երրորդ հորիզոնականները: Մինչդեռ 2018 թվականին որպես նվեր Apple-ի սմարթֆոն էր ցանկացել ստանալ յուրաքանչյուր երրորդ թինեյջերը. iPhone-ի օգտին քվեարկել էր պատանի հարցվածների 36 տոկոսը: Փորձագետները նշել են Apple-ի անլար ականջակալների բարձր պահանջարկը 2019 թվականին: The Verge հրատարակության եւ Time հանդեսի վարկածով՝ AirPods-ը տեղ է գրավել անցնող տասնամյակի գլխավոր գաջեթների տասնյակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս