Բաժիններ՝

«Սոսկալի խցանված, նախատոնական Երևանի փողոցներում, տոնածառի լույսեր վառելու և Նիկոլ Փաշինյանի դիմավորելու համար փակել Հանրապետության հրապարակը, մեղմ ասած, անհասկանալի է». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սոսկալի խցանված, նախատոնական Երևանի փողոցներում, տոնածառի լույսեր վառելու և Նիկոլ Փաշինյանի դիմավորելու համար փակել Հանրապետության հրապարակը, մեղմ ասած, անհասկանալի է: Աշխարհում տոնածառի լույսեր վառելու համար փողոց չեն փակում. այս չտեսությունը ոնց սկսել է, այդպես էլ շարունակվում է:

Ավելի լավ է դրա փոխարեն Հանրապետության հրապարակի և մերձակա տարածքի փողոցներն ավլեք աղբից և չորացած տերևներից: Ոչ թե պարզապես ավլեք, այլ օճառի փրփուրով լվացեք փողոցները: Հասարակական տրանսպորտի խայտառակ վիճակը մի կողմից, խցանումները՝ մյուս կողմից, քաղաքի աղբը՝ երրորդ կողմից, զավթված մայթերը՝ չորրորդ կողմից, աղմուկն ու փոշին՝ հինգերորդ: Սա մայրաքաղա՞ք է, թե՞ դժոխք:

Մեկ-մեկ ձեր եվրոպական գործողումների ժամանակ տրանսպորտ նստեք, քաղաքում քայլեք, տեսեք, թե հարմարավետ տրանսպորտը, մաքուր քաղաքը ոնց են լինում:
Իսկ փողոցում աղբ թափող քաղաքացիներին պետք է այնքան տուգանել, որ սնանկանան»:

Սոսկալի խցանված, նախատոնական Երևանի փողոցներում, տոնածառի լույսեր վառելու և Նիկոլ Փաշինյանի դիմավորելու համար փակել…

Gepostet von Narine Mkrtchyan am Samstag, 21. Dezember 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս