«Լրիվ նոր բան է, այո, 2019-ի արտադրության». Արծրուն Հովհաննիսյանը՝ ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերի մասին
«Լրիվ նոր բան է, այո, 2019-ի արտադրության»: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց՝ ՀՀ ԶՈւ-ն համալրվել է ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով:
«Մինչև հիմա չենք ունեցել այդ համակարգերը, և ոչ էլ դրանց ձեռքբերման պայմանագիրը կնքվել է նախկին իշխանությունների օրոք: Սա նոր իշխանությունների օրոք կնքված պայմանագիր է»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հավելենք, որ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով: 2019թ. արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է»,- գրել էր Ն. Փաշինյանը: