
Transfermarkt-ն առաջին անգամ իջեցրել է Նեյմարի գինը

Transfermarkt-ը, որը մասնագիտացած է խաղացողների տրանսֆերային արժեքների գնահատման մեջ, իջեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի շուկայական գինը:
27-ամյա բրազիլացու տրանսֆերային արժեքը նվազել է 20 միլիոն եվրոյով և կազմում է 160 միլիոն, նույնքան է գնահատվում նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը: Ցուցակի առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է (200 միլիոն):
Ինչպես հաղորդում է As-ը, Transfermarkt-ը Նեյմարի կարիերայի ընթացքում առաջին անգամ է իջեցրել նրա տրանսֆերային գինը: Հատկանշական է, որ բրազիլացին վնասվածքի պատճառով բաց թողեց տարվա մեկնարկը: Նա նաև բաց է թողել մրցաշրջանի սկիզբը՝ ապագայի վերաբերյալ անորոշության պատճառով. ֆուտբոլիստը ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա»:
Այս մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել է 8 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը