«Մոուրինիոն հրաշալի մարզիչ էր «Չելսիում», բայց ես չեմ ուզում ինչ-որ մեկի կլոնը լինել». Լեմպարդ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մասին, որի ղեկավարությամբ նա խաղացել է «կապույտների» կազմում:
«Նա հիանալի մարզիչ էր («Չելսիում»), ուներ շատ հիանալի հատկություններ, բայց ես չեմ ուզում ինչ-որ մեկի կլոնը լինել:
Ես ուրախ եմ խաղալ Ժոզեի դեմ: Անցյալ տարի իմ «Դերբին» խաղաց նրա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, դա հիանալի էր ինձ համար, ես միշտ կհարգեմ նրան: Բայց կարևորը «Չելսիի» և «Տոտենհեմի» հանդիպումն է և այն, թե ինչ է նշանակում այս մրցակցությունը, ինչ պետք է նշանակի մեզ համար: Սրանում է ֆուտբոլի գեղեցկությունը»,- Լեմպարդին է մեջբերում Sky Sports-ը:
«Տոտենհեմ» – «Չելսի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 22-ին, Երևանի ժամանակով 20:30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը