
«Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է: Ես սիրում եմ հետևել նրա թիմի խաղին»․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ մրցակցության մասին իր տեսակետներով:
«Ես հաջողակ էի, կարող եմ ասել, որ իմ թիմերը, համենայն դեպս, մոտ էին իր թիմերին: Ասել եմ բազմիցս, բայց ես կարծում եմ, որ նա աշխարհի լավագույն մարզիչն է:
Այն, ինչ նա անում է իր թիմի հետ, անհավատալի է: Ես շատ եմ սիրում դիտել, թե ինչպես են նրանք խաղում: Ես և Պեպը տարբեր ենք, ուստի մեր թիմերն արտացոլում են մեր բնավորությունը:
Պեպն ինձանից շատ ավելի լավն է՝ որպես անձնավորություն, նա ջենթլմեն է, և ես տեսնում եմ, թե ինչպիսին եմ ես կողքից: Միգուցե մի փոքր ավելի ակտիվ: Մենք շատ ենք հարգում միմյանց, բայց դաշտում ուզում ենք հաղթել նրանց, սա նորմալ է:
Մրցաշրջանների մեծ մասում նա նվաճեց չեմպիոնությունը: Գերմանիայում, միշտ, և այժմ Անգլիայում: Այդպես է, բայց ես կարող եմ հեշտությամբ համակերպվել դրա հետ, քանի որ ես երկրորդը լինելու խնդիր չունեմ, նույնիսկ, երբ ուզում եմ առաջինը լինել»,- ասել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան