
«Խայտառակություն է, որ «Ոսկե գնդակը» չի ստացել Չեմպիոնների լիգան նվաճած խաղացողը»․ Յայա Տուրե

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն, ով հանդես է գալիս «Ցինգդաո Հայնուի» կազմում, ասել է, որ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն պետք է ստանար «Ոսկե գնդակն» այս տարի:
«Անկեղծ ասած, նա արժանի է «Ոսկե գնդակի»: Աֆրիկայում ոչ մի խաղացող նրանից լավը չէ:
Տեսաք, թե ինչ է նա արել անցած տարի, քանի գոլ է խփել, ինչի է նա հասել «Լիվերպուլի» հետ: Ինձ համար ամոթ է, երբ մի թիմ հաղթում է Չեմպիոնների լիգայում, և այս ակումբի խաղացողը չի ստանում «Ոսկե գնդակը»։ Իրականում, խայտառակություն է, որ «Ոսկե գնդակը» չի ստացել Չեմպիոնների լիգան նվաճած խաղացողը»,- ասել է Տուրեն:
Այս տարի «Ոսկե գնդակը» 6-րդ անգամ նվաճեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Քվեարկության արդյունքում չորրորդը դարձավ Մանեն:
Սիրարփի Աղաբաբյան