Բաժիններ՝

«Ռասիզմի պատճառով թույլ չեմ տվել որդուս ֆուտբոլ խաղալ»․ Յայա Տուրե

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն, ով հանդես է գալիս «Ցինգդաո Հայնուի» կազմում, հայտարարել է, որ իրեն շատ է հուզում ռասիզմը ֆուտբոլում։

«Ռասիզմն ինձ անընդհատ խանգարում է: Իմ երեխան ցանկանում է ֆուտբոլ խաղալ և ցանկանում է դառնալ ֆուտբոլիստ, բայց ես նրան ասացի, որ նա չի կարող դա անել։

Ես դա պետք է ընդունեմ: Ես չէի թողնում, որ նա ֆուտբոլ խաղա: Ինչո՞ւ, նման բաների պատճառով:

Երբ ես տեսա վերջին դեպքերը (իտալական ֆուտբոլում ռասիզմի դրսևորումները), ես հասկացա, որ ցանկանում եմ ևս մեկ տարի ֆուտբոլ խաղալ: Ես պետք է ավարտեմ իմ կարիերան, որպեսզի ՖԻՖԱ-ին անդամակցեմ՝ այս խնդրի վրա աշխատելու համար, քանի որ այս բաները շատ են խանգարում:

Այս ամենը զգալը և տեսնելն անհավատալի է: Ես չգիտեմ, թե ինչպես հետո մարդիկ կարող են վստահել:

Գիտեմ, որ և ՖԻՖԱ-ն, և ՈւԵՖԱ-ն շատ բան են անում այս խնդիրը լուծելու համար: Մենք պետք է քննարկենք կրթությունը, քանի որ կան տարբեր երկրպագուներ: Կարող եք պատժել ակումբներին:

Ես իրականում զգացել եմ ռասիզմի դրսևորումները սեփական մաշկիս վրա: Երբ դու դաշտում ես, և դա զգում ես … Դա շատ, շատ դժվար է: Երբ քո ընտանիքը դիտում է հանդիպումը հեռուստացույցով կամ գուցե գալիս է մարզադաշտ, և դու զգում ես նման խտրականություն և դաժան վերաբերմունք, դա դժվար է»,-ասել է Տուրեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս