
«Ես մնում եմ Հանրային խորհրդում». Աիդա Թոփուզյան

«Ես մնում եմ Հանրային խորհրդում: Իսկ ո՞վ է ինձ խանգարում, որ մնամ: Ես ընտրված մարդ եմ, նշանակված չեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԽ անդամ Աիդա Թոփուզյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը ՀԽ նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ, նա պատասխանեց. «Ես աշխատում եմ, մնացածը ինձ չի հետաքրքրում: Ինձ համար կարևորն այն չէ՝ ով է ՀԽ նախագահը, կարևորը՝ դու ինչ ես անում, ինչի համար ես անում և ինչպես ես անում, օգո՞ւտ ես տալիս, թե՞ վնաս: Քանի կարող ես օգուտ տալ, պետք է աշխատես, հենց տեսնես, որ՝ չէ, արդեն օգուտ չես տալիս, պետք է քաջություն ունենաս գնալու»:
Հետաքրքրվեցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի ՀԽ նոր նախագահից: «Իմ ակնկալիքը միայն աշխատելն է, ես ուրիշ ակնկալիք չունեմ: Ես իմ ազատ ժամանակը և առողջությունը դրել եմ ու եկել աշխատել եմ, մնացածն ինձ չի հետաքրքրում»,- ի պատասխան՝ ասաց նա: